Գեղարվեստի կրտսեր սովորողները՝ կազմակերպված ու պարտաճանաչ…

20150313_1102081 20150313_113426 20150312_105836    20150312_111400IMG_4043  IMG_404520150312_134814 20150312_133549 20150311_103629 20150310_110428

Սկզբունք. Գեղարվեստի դպրոցում աշխատանքի ծանրն ու թեթևը բաժանում ենք ավագի ու կրտսերի միջև, աշխատում, խորհրդակցում, գովեստի խոսքեր ասում միմյանց, պատմում, սպասում արդյունքների…

Գեղարվեստի կրտսեր դպրոցը կազմակերպված ու պարտաճանաչ իրականացնում է աշխատանքի ի՛ր բաժինը, անպայման պատմում այդ մասին…

Օրվա պարտիզպանները

Թռվռան պարտիզպանները

Գարուն է, բակ-պարտեզում ենք

Օրվա պարտիզպանները

 

Էլի աշխատեցինք, տերևն արդեն շա~տ քիչ կսպասի…

IMG_2704 IMG_2705 IMG_2706 IMG_2711 IMG_2716 IMG_2717 IMG_2741 IMG_2742 IMG_2745 IMG_2791  IMG_2795

IMG_2797 IMG_2798

 

Կրտսեր սովորողները սպասում են, թե երբ իրենց հերթ կհասնի. պայմանավորվել ենք, որ արդեն տեղ-տեղ հավաքած տերևի կույտերն իրե’նք կտեղափոխեն…

«Տերևն ունի ձև, գույն, հոտ… Տերևն ունի արժեք» նախագծով արդեն աշխատում ենք

«Տերևն ունի ձև, գույն, հոտ… Տերևն ունի արժեք… » նախագծով Գեղարվեստի դպրոցի ավագ սովորողներն արդեն երեք օր աշխատեցին դպրոցի պարտեզում:

IMG_0430  IMG_0432

Ուրբաթ օրն աշխատեցին պարտեզի դպրոցի մուտքին հարող տարածքում. փորեցին մեծ փոսեր, ուր լցրեցին մոտակա տարածքում թափված չոր տերևները: Աշխատանքը կշարունակվի դպրոցի պարտեզի ամբողջ տարածքում. կաշխատենք փոքր խմբերով:

IMG_2469IMG_2468  IMG_2471

Կրտսեր սովորողներն աշխատեցին իրենց ղեկավարների հետ` հավաքելով ներքին բակի առատ տերևները:

IMG_2534 IMG_2533.IMG_2530

Աշխատանքի համեմատաբար բարդը սկսեցին 12-րդցիներ Հարությունը, Լևոնը, Նարեկը, Երեմը, Հայկը. պարտեզի խորքում մի մե~ծ փոս փորեցին, էլի կմեծացնեն` տերևների մեծ քանակ տեղավորելու, հետո համապատասխան աշխատանք տանելու համար:

IMG_2494  IMG_2497

IMG_2498  IMG_2502

IMG_2512  IMG_2514

Շարունակեցին 11-րդցիներ Հայկն ու Տիգրանը:

IMG_2537  IMG_2538

IMG_2539  IMG_2540

IMG_2578  IMG_2579

Կրկին արձանագրեցի տղաների պատրաստակամությունը. աշխատեցին առանց զլանալու և «ի՞նչ անել և ինչպե՞ս» հարցերի:

«Տերևն ունի ձև, գույն, հոտ… Տերևն ունի արժեք». նախագիծ

2222222222

Տերևը բույսի արտաքին օրգան է, որի հիմնական ֆունկցիան ֆոտոսինթեզն է։ Ու վե՞րջ…

Ոչ: Տերևը ստեղծում է, նրանով կարելի է ստեղծել, ու մենք կստեղծենք…

IMG_2516

Նախագիծը Գեղարվեստի դպրոցինն է:

   IMG_2532  IMG_2534

IMG_2530  IMG_2531

Կկատարենք աշխատանքի բաժանում. կրտսեր սովորողները փոցխերով կույտ-կույտ կհավաքեն տերևը դպրոցի պարտեզում, ավագ սովորողները կփորեն փոսեր` տեղ-տեղ` փոքր, մի քանի` մեծ, ուր կհավաքվի տերևը: Համոզվելու համար, որ խառնուրդը բավարար խոնավ վիճակում է, ժամանակ առ ժամանակ կթրջենք: Մեծ փոսերում կավելացնենք քիչ գոմաղբ` քայքայման պրոցեսն արագացնելու համար: Կծածկենք հողի շերտով:

IMG_0423  IMG_2496

IMG_2514  IMG_2579

Եթե փոսը բացելիս տեսնենք մուգ գույնի, փխրուն համասեռ զանգված, ուրեմն տերևով ստեղծել ենք կոմպոստ: