Ամանորի նախապատրաստություն՝ էկոմտածողությամբ. նախագիծ

IMG_9773              IMG_9771

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

10-12-րդ դասարաններ

Էկոլոգիա  

                           «Ամանորի նախապատրաստություն՝ էկոմտածողությամբ» նախագիծ

1

Նախագծի հեղինակ               Գայանե Առաքելյան

2

Մասնակիցներ                   Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ
3

Նախագծի համառոտ նկարագրությունն ու նպատակը

  • Ամանորին նախապատրաստվենք՝ պահպանելով ճաշակը, աշխատանքային սկզբունքները, էկոմտածելակերպը
  • Ուսումնական աշխատանքի ընթացքում ստեղծագործենք, սովորենք, սովորեցնենք
  • Ամանոր, այսինքն՝ տոնածառ, ձնեմարդ, զարդեր, նվերներ. ամենը կարողանանք ստեղծել երկրորդային ռեսուրսներից
  • Ստեղծենք, որ նվիրենք
  • Ստեղծենք, որ վաճառենք որպես նվերներ
  • Ուսումնական ճամփորդություններ

— Համացանցով՝ այստեղ, այնտեղ և այլուր

— Երևան-Վերնիսաժ

— Երևանի տարբեր վայրերում՝ գողտրիկ տոնածառներ,                    ամանորյա խաղալիքներ ու յուրահատուկ նվերներ          տեսնելու…

  • Որպես ռեսուրս ի՞նչ ունենք…
4 Աշխատանքայինփուլերը
  • Ձնեմարդ անվադողերից, որոնք իրենց 3-րդ աշխատանքային փուլում են(մեքենայի մասեր, էկոտոնածառի մասեր…)
  • Տոնածառ՝ ապակյա շշերի գույնզգույն փականներից
  • Տոնածառի զարդեր՝ պլաստիկ շշերի ձևավոր մասերից
  • «Օգտագործենք հնարավորը՝ ստեղծենք արտադրանք-ապրանք, կարողանանք վաճառել…». սկզբունք
  •  փոքրիկ հուշանվերների պատրաստում
  •  փոքրիկ զարդերի պատրաստում
  • Մշտական, կայուն համագործակցություն նկարիչ- արվեստագետի, քանդակագործի հետ….
  • Նախագծային աշխատանքների ընթացքի պարբերաբար լուսաբանում

5

Տևողությունը

          Ձմեռային ուսումնական ճամբար

6

Սովորողների և դասավանդողի նախագծային նյութերը

7

Աշխատանքային փուլերը

  • Ծանոթացում նախագծին, ինֆորմացիայի աղբյուներին
  • Աշխատանքի բաժանում նախօրոք ձևավորված խմբերին՝ ըստ նախասիրությունների,
  • Անընդմեջ  ծագած խնդիրների և հարցերի քննարկում
  • Ստեղծական աշխատանքի պարբերաբար լուսաբանում
8 Նախագծի արդյունքները
  • Ուսումնական նյութերի ստեղծում
  • Ուսումնական նյութերի, ֆիլմերի հրապարակում, ձեռք բերած գիտելիքների արձանագրում
  • Ստեղծականության խթանում էկոնախագծի         իրագործման միջոցով
  • Նախագծի ամփոփում և ներկայացում
  • Ցուցահանդես-վաճառքի կազմակերպում