«Տերևն ունի ձև, գույն, հոտ… Տերևն ունի արժեք». նախագիծ

2222222222

Տերևը բույսի արտաքին օրգան է, որի հիմնական ֆունկցիան ֆոտոսինթեզն է։ Ու վե՞րջ…

Ոչ: Տերևը ստեղծում է, նրանով կարելի է ստեղծել, ու մենք կստեղծենք…

IMG_2516

Նախագիծը Գեղարվեստի դպրոցինն է:

   IMG_2532  IMG_2534

IMG_2530  IMG_2531

Կկատարենք աշխատանքի բաժանում. կրտսեր սովորողները փոցխերով կույտ-կույտ կհավաքեն տերևը դպրոցի պարտեզում, ավագ սովորողները կփորեն փոսեր` տեղ-տեղ` փոքր, մի քանի` մեծ, ուր կհավաքվի տերևը: Համոզվելու համար, որ խառնուրդը բավարար խոնավ վիճակում է, ժամանակ առ ժամանակ կթրջենք: Մեծ փոսերում կավելացնենք քիչ գոմաղբ` քայքայման պրոցեսն արագացնելու համար: Կծածկենք հողի շերտով:

IMG_0423  IMG_2496

IMG_2514  IMG_2579

Եթե փոսը բացելիս տեսնենք մուգ գույնի, փխրուն համասեռ զանգված, ուրեմն տերևով ստեղծել ենք կոմպոստ: