«Մեր միջավայրը՝ մե՛ր ձեռքերով» նախագիծը՝ ամեն օր գարնանային դպրոցում

Գեղարվեստի ավագ դպրոցի «Գարնանային դպրոց-2015»-ի ծրագրում ամենօրյա կետ է «Մեր միջավայրը՝ մե՛ր ձեռքերով» նախագիծը: Միջավայր՝ դպրոցի ներսում, ուր կատարվում են հսկայական աշխատանքներ՝ գունանկարի նոր, մեծ, ընդարձակ, լուսավոր արվեստանոցի, թատրոնի, կոմպոզիցիայի, մուլտիպլիկացիայի արվեստանոց-լաբորատորիաների ստեղծում… Քանդեցինք, որ ստեղծենք. «Քանդելով կառուցելն էժան, հաստատուն տարբերակ է՝ չես սխալվի, կշարունակես, հեռանկար կբացես… Սա, ինչպես քո սննդի ռացիոնի մեջ սպիտակ խնձորն ու ջուրը սովորական…». տողերը տիար Բլեյանի բլոգից են, մարտի 24-ի գրից: Ու միջավայր՝ դպրոցին հարող ողջ տարածքը…

1-ին օրը քիչ աշխատեցինք. դպրոցի ներսում աշխատեցին վարպետները, եղանակն էլ թույլ չտվեց, որ մենք դրսում շատ մնանք.

20150323_134938 20150323_13515020150323_135219

Արևի շողի հետ շտապ դուրս եկանք բակ, մաքրեցինք, հավաքեցինք էտած ծառերի ճյուղերը, տերևները, տեղափոխեցինք նախատեսված փոսի մեջ:

20150323_142044 20150323_143955 20150323_145643

20150323_145801

20150323_152711

IMG_4045 

20150323_152339

Գարնանային դպրոցի 2-րդ օրը «Մեր միջավայրը՝ մե՛ր ձեռքերով» նախագծով աշխատեցինք սովորող-դասավանդող մեծ թիմով ու բավականին երկար. արդյունքն ակնհայտ է ու գոհացուցիչ…

IMG_3043 IMG_3044

IMG_3045 IMG_3054 IMG_3055

Պարտեզի ծիրանենիներից մեկը չէր ապրում. հարկավոր էր կտրել: Որոշեցինք, որ ծառն ամբողջովին չենք կտրի (Թարզյան Արան էր միտքը տվել). նոր դեր կտանք՝ ձև, գույն, էլի կապրի պարտեզում:

11-րդցիներ Հայկն ու Տիգրանը, որ պարտեզի մեր գործերում առաջատար են, ստանձնեցին այդ գործն ու ավարտին հասցրին:

IMG_3059  IMG_3114IMG_3118 IMG_3132IMG_3076 IMG_3068 IMG_3090 IMG_3097   IMG_3079 IMG_3122 IMG_3124 IMG_3125

IMG_3126 IMG_3127 IMG_3129 IMG_3131  IMG_3138 IMG_3136 

IMG_3140 IMG_3141 

IMG_3134

IMG_3142 IMG_3143

Կտրած ճյուղերը կօգտագործենք «Ձոն» ստուգատեսի ծրագրով նախատեսված «Զարդեր. պատրաստենք ինքներս» նախագծի երկրորդ փուլն իրականացնելու համար: