Հայաստանի տարածքի 43 տոկոսը ենթարկվում է անապատացման

56378

Մարտ 18, 2015

Հայաստանում առկա են հողերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք պահանջում են համապատասխան և ոչ ստանդարտ լուծումներ:

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան ընդունվեց 1994 թվականին: Հայաստանը ստորագրեց այն 1994 թ. հոկտեմբերի 14-ին և վավերացրեց 1997 թ. հունիսի 2-ին: Կոնվենցիան ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության պահպանման մասին» և ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիաների հետ մեկտեղ դասվում է գլոբալ բնապահպանական կոնվենցիաների շարքին:

Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների առաջին ազգային ծրագիրը մշակվեց և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ  2002 թ.:

Կոնվենցիայի կողմ երկրների 8-րդ կոնֆերանսի ժամանակ Մադրիդում 2007թ. հաստատվեց կոնվենցիայի 10-ամյա ռազմավարությունը: Համաձայն ռազմավարության` կողմ երկրները պետք է մշակեն նոր գործողությունների ազգային ծրագրեր: ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014թ. մշակել է  նոր գործողությունների ազգային ծրագրի նախագիծ, քանի որ 2002թ. գործողությունների ազգային ծրագիրն արդեն իսկ վերանայման կարիք ունի, և մի շարք  մոտեցումներ արդեն արդիական չեն:

Այս գործընթացի մեջ ներգրավված են ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության  նախարարությունները, ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, որոշ բուհերը, ոչ կառավարական կազմակերպությունները:

Ծրագրի նախագիծը ներկայացվել է տարբեր գերատեսչությունների համաձայնեցմանը: Ստացվել են իրենց դիտողություններ և առաջարկություններ: Նախագծում բավականին մեծ է, իմ կարծիքով, օրենսդրական մասը: Բացի, հողային օրենսգրքում փոփոխություններից առաջարկվել են մշակել մի քանի նոր օրենքներ:

Առաջին հայացքից թվում է, թե անապատացման դեմ պայքարը կլիմայի փոփոխության հետ ուղղակի առնչություն չունի, բայց եթե մենք ճիշտ և կայուն ենք կառավարում մեր հողերը, դա ուժ է և հասարակության, և էկոհամակարգի պահպանման համար: Ճիշտ կառավարելով՝ պետք է, որտեղ հնարավոր է,  կանաչ գոտիներ ստեղծել, իսկ շինարարությունն իրականացնել այնտեղ, որտեղ դժվար է կանաչ գոտիների ստեղծումը: Հայաստանի գյուղատնտեսական մշակովի տարածքների 80 տոկոսը ոռոգման կարիք ունի, բայց մենք ոռոգում ենք մոտ 50 տոկոսը: Ոռոգման համակարգը պետք է հասանելի լինի բոլոր  գյուղատնտեսական տարածքների համար:

2007-2014 թթ` 7 տարում, և դրական, և բացասական փոփոխություններ կան: Դրականը` բնության հատուկ պահպանվող տարածքները ընդլայնվել են 102.4 հազար հեկտարով, բազմամյա տնկարքները 7 տարվա ընթացքում  ավելացել են մոտ 4500 հեկտարով: Բացասականը` ընդլայնվել են արդյունաբերական և ընդերքօգտագործման համար հատկացված  հողամասերը: Խոտհարքները պակասել են 5.8 հազար հեկտարով, վարելահողերը նվազել են 4.6 հազար հեկտարով, արոտները նվազել են 64.1 հազար հեկտարով:

Արդյունաբերական հողերը կազմում են 36.4 հազար հեկտար, 7 տարվա ընթացքում մոտ 8000 հեկտարով ավելացելեն: Հայտնի է, որ նման բաց եղանակով հանքավայրերի, պոչամբարների 1 հեկտարը աղտոտում է մոտ 10 հեկտարշրջակա տարածք:

 36.4 հազար հեկտարից լեռնահանքային ձեռնար­կու­թյուններին հանձնված հողերի ընդհանուր տարածքըկազմում է մոտ 12000 հա, որից պոչամբարների տակ են շուրջ 1500 հա: 

Հայաստանին ընտրել են մեր տարածաշրջանից որպես «Հողերի չեզոք դեգրադացիայի» պիլոտային ծրագիր իրականացնող երկիր, ըստ որի` այն հողերը, որոնք բարիքներ են ստեղծում, ժամանակի ընթացքում չնվազեն:

 

Հոդվածի խմբագրումը՝ Գայանե Առաքելյանի