«Տերևն ունի ձև, գույն, հոտ… Տերևն ունի արժեք» նախագծով արդեն աշխատում ենք

«Տերևն ունի ձև, գույն, հոտ… Տերևն ունի արժեք… » նախագծով Գեղարվեստի դպրոցի ավագ սովորողներն արդեն երեք օր աշխատեցին դպրոցի պարտեզում:

IMG_0430  IMG_0432

Ուրբաթ օրն աշխատեցին պարտեզի դպրոցի մուտքին հարող տարածքում. փորեցին մեծ փոսեր, ուր լցրեցին մոտակա տարածքում թափված չոր տերևները: Աշխատանքը կշարունակվի դպրոցի պարտեզի ամբողջ տարածքում. կաշխատենք փոքր խմբերով:

IMG_2469IMG_2468  IMG_2471

Կրտսեր սովորողներն աշխատեցին իրենց ղեկավարների հետ` հավաքելով ներքին բակի առատ տերևները:

IMG_2534 IMG_2533.IMG_2530

Աշխատանքի համեմատաբար բարդը սկսեցին 12-րդցիներ Հարությունը, Լևոնը, Նարեկը, Երեմը, Հայկը. պարտեզի խորքում մի մե~ծ փոս փորեցին, էլի կմեծացնեն` տերևների մեծ քանակ տեղավորելու, հետո համապատասխան աշխատանք տանելու համար:

IMG_2494  IMG_2497

IMG_2498  IMG_2502

IMG_2512  IMG_2514

Շարունակեցին 11-րդցիներ Հայկն ու Տիգրանը:

IMG_2537  IMG_2538

IMG_2539  IMG_2540

IMG_2578  IMG_2579

Կրկին արձանագրեցի տղաների պատրաստակամությունը. աշխատեցին առանց զլանալու և «ի՞նչ անել և ինչպե՞ս» հարցերի:

Оставьте комментарий