Կարբի գյուղի տնկարանում մեզ սիրով ընդունեցին…

IMG_3707 IMG_3638

Կրթահամալիրի տարբեր օղակներից մի մեծ թիմով էինք՝ 20 սովորող-դասավանդող:

Էկոտուրին ընդառաջ անհանգիստ ենք, շտապում ենք, ծրագրում, պիտի ներկայանանք…

Եվ ուսումնական այցը տնկարան դարձավ թեմա, հարցերի ու պատասխանների շարք, կդառնա վերլուծություն, տեղեկություն, ֆիլմ…

IMG_3645 IMG_3644 IMG_3646 IMG_3647 IMG_3648 IMG_3651 IMG_3652 IMG_3653 IMG_3654 IMG_3655 IMG_3657 IMG_3656 IMG_3672 IMG_3676 IMG_3686 IMG_3687

IMG_3688 IMG_3691

Երկքի կապույտն անընդհատ ձգում էր.

Ե. Չարենց
Կապույտը

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտըթախիծ.
Կապույտըկարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտըարցունք, ու կապույտըցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքիցերկինք:
ՀոգիսԿապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում
Հոսում է, որպես լուսավոր գինի
Հոգու կապույտում:

IMG_3693

IMG_3698 

IMG_3701 

IMG_3696

IMG_3702 IMG_3704

IMG_3705 IMG_3706

Բերեցինք պտղատու ծառերի տնկիների նախատեսված տեսականին ու քանակը՝ 100 տնկի:

IMG_3708 IMG_3710 IMG_3713 IMG_3714

Յուրաքանչյուր դպրոց ստացավ նվեր. Գեղարվեստի ավագ դպրոցը՝ խնձորենու 7 տնկի: Մենք տնկիները դրեցինք հողի մեջ, առավոտյան կտնկենք…

IMG_3715 IMG_3722

Ավստրալիայում հաջողվել է լուսանկարել ծովի հազվադեպ լուսարձակումը

02.04.2015

1603775

Ավստրալացի լուսանկարչի աշխատանքները ցուցադրում են մայրցամաքի հարավային ափերից մեկի մոտ ջրի լուսարձակումը, գրում է korrespondent.net-ը:

Լուսանկարիչ Էնդի Հաթչինսոնը Jarvis Bay լողափին յուրահատուկ լուսարձակում է լուսանկարել:

1603776

Յուրահատուկ երևույթը միաբջիջ ֆիտոպլակտոնի պաշտպնական մեխանիզմի արդյունք է, որը բնական և նորմալ գործընթաց է:

1603778

1603780

1603781

 

Սխտորը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և պաշտպանում է ուղեղը

guliver

03.04.2015

Հայտնի է, որ սխտորի մեջ շատ հակաօքսիդանտներ կան, և այն կարողանում է նվազեցնել բորբոքումները: Միսուրիի համալսարանի ուսումնասիրողները հայտնաբերել են, որ սխտորի գերհատուկությունների պատճառը ածխաջրերն են: Մասնագետները ուսումնասիրել են սխտորի արտազատած FruArg ածխաջուրը, գրում է The Daily Mail-ը: Գիտնականները հետևել են, թե ինչպես են սխտորի մեջ պարունակվող սննդարար նյութերն արձագանքել սթրեսին, որն առաջացել է շրջակա միջավայրի պատճառով:

Նման սթրեսը կարող է առաջանալ ծերացման, ծխելու, շրջակա միջավայրի աղտոտվածության, գանգուղեղային վնասվածքի կամ չափազանց շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Ուղեղը վնասվելուց պաշպանում են միկրոգլիայի բջիջները, սակայն դրանք վտանգավոր նյութ են արտազատում՝ ազոտի օքսիդ, որի ավելցուկը վնասում է ուղեղը և հանգեցնում այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդությունները:

Ուսումնասիրողները սթրեսի բջջային մոդել են ստեղծել: Ինչպես ենթադրվում էր, սթրեսի արդյունքում միկրոգլիայի բջիջներն ավելացել են և արտազատել ավելի շատ վտանգավոր նյութ: Երբ գիտնականները մոդելի մեջ FruArg են ավելացրել, միկրոգլիայի բջիջները սկսել են ավելի քիչ ազոտի օքսիդ արտազատել: Դրանից բացի, FruArg-ը նպաստել է ուղեղի համար օգտակար հակաօքսիդանտների արտադրմանը:

1in.am Logo                                                                                                                                                       http://www.1in.am/1588843.html

 

Նռան 10 անսպասելի հատկանիշները

Granat_granatnik_obyknovennyj

03.04.2015

Novosti-n.org-ը ներկայացնում է նռան 10 ավելի քիչ հատկությունները, որոնք այդ միրգն ամենաօգտակարներից են դարձնում:

1. Ակտիվացնում է հորմոնները
Նռան կորիզներում պարունակվող յուղն օրգանիզմում կարգավորում է հորմոնային բալանսը: Նռան կորիզները հատկապես կարևոր են մենստրուացիայի, գլխացավերի և կլիմաքսի ժամանակ:
2. Բնական ինսուլին
Նուռն այն քիչ թվով քաղցրեղեններից է, որը թույլատրվում է շաքարախտով հիվանդներին: Օրական 4 անգամ մեկ թեյի գդալ նռան հյութը կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը:
3. Ավելացնում է հեմոգլոբինը
Նուռը հին ժամանակներից կիրառվում է որպես անեմիայի դեմ պայքարի միջոց: Հարկավոր է 2 ամիս շարունակ օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ նռան հյութ խմել:
4. Մանրէազերծում է բերանն ու կոկորդը
Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդը և բերանի խոռոչը ողողել նռան կեղևի թուրմով կամ նռան հյութով:                                                                                                                                      5. Նվազեցնում է ճնշումը
Նռան հատիկները հիպերտոնիկների համար իսկական պարգև են, դրանք նվազեցնում են երակային ճնշումը և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություններ չեն թողնում:
6. Հիանալի կոսմետիկ միջոց է
Նռան բոված և մանրացված կեղևի և զեյթունի ձեթի խառնուրդը հիանալի միջոց է ճարպոտ մաշկի, ցաների համար: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:
7. Անցկացնում է բորբոքումները
Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է տարբեր բորբոքումների՝ երիկամների, լյարդի, ականջների, աչքերի և սեռական օրգանների համար:
8. Հանում է ճառագայթումը
Նրանք, ովքեր բնակվում են ճառագայթման գոտիներում, պարտադիր պետք է նուռ օգտագործեն:
9. Ուժեղ հակաճիճվային միջոց է
Լավ հասած նռան կեղևը հակաճիճվային հատկություններ ունի: Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է թրմել 40-50 գ մանրացրած կեղևը 400 գ սառը ջրի մեջ և 6 ժամ թողնել: Այնուհետև թուրմը հարկավոր է եռացնել դանդաղ կրակի վրա, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Մնացած մասը մեկ ժամվա ընթացքում պետք է խմել: Մեկ ժամ անց հոգնա անել:
10. Փորացավի միջոց
Նռան հատիկներն ու կեղևը տտիպ հատկություններ ունեն, այդ պատճառով դրանք օգտագործվում են փորացավերի ժամանակ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական մեկ պտղունց չորացրած նռան կեղև օգտագործել:

1in.am Logo                                                                                                                                                http://www.1in.am/1588852.html

Խմբագրումը՝ Գայանե Առաքելյանի

 

 

Այլևս երբեք չեք նետի բանանի կեղևը

banan

Ապրիլի 2, 2015

Բանանն աշխարհում ամենաշատ օգտագործվող մրգերից է: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում և պեկտին (մանրաթելերի տեսակ է): Բանանը նաև հակաօքսիդանտ է, որը կարող է պաշտպանել ազատ ռադիկալներից: Բանանը կանխարգելում է 2-րդ տեսակի շաքարախտը, օգնում է քաշը կորցնելու գործում, ամրացնում նյարդային համակարգը, օգնում արյան սպիտակ գնդիկների արտադրությանը. այս ամենը տեղի է ունենում վիտամին B6-ի մեծ քանակության շնորհիվ:

justnaturallyhealthy.com-ի փոխանցմամբ՝ բանանը նաև կանխարգելում է ընկճախտը, հանգստացնում առավոտյան թուլությունը, կանխարգելում երիկամների քաղցկեղը, շաքարախտը, օստեոպորոզը և կուրությունը:

Բանանի կեղևը լի է սննդարար նյութերով: Աշխարհի շատ երկրներում մարդիկ ուտում են բանանի կեղևը: Կեղևը, ինչպես և միրգը, պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, կալիում, մանրաթելեր, ինչպես նաև վիտամիններ B6 և B12: Բանանի կեղևը պարունակում է նաև այնպիսի կենսաակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են պոլիֆենոլներն ու կարոտենոիդները:

Բանանի կեղևի օգտակար հատկանիշները.

  • Վերացնում է գորտնուկները- Հարկավոր է կեղևով տրորել գորտնուկը մոտավորապես 2 րոպե, մի կտոր կեղևը կտրել, դնել գորտնուկի վրա և ամրացնել այնպես, որպեսզի կեղևը չշարժվի: Այն թողնել ամբողջ գիշեր: Կատարել տվյալ գործողությունը՝ մինչև գորտնուկները վերանան:
  • Սպիտակեցնում է ատամները — 1-2 րոպե տրորեը ատամները բանանի կեղևով: Այս գործողությունը կատարել օրական 1-2 անգամ՝ մեկ շաբաթ:
  • Բուժում է ակնեն- 1 րոպե շարունակ բանանի կեղևով մաքրել այն տարածքները, որտեղ ակնե կա: Օրական 3 անգամ կատարել այս գործողությունը՝ մինչև ակնեի ամբողջովին լավանալը:
  • Միջոց է կնճիռների դեմ- բանանի կեղևով տրորել դեմքը: Կեղևը խոնավեցնում է մաշկը, ձգում:

http://168.am/2015/04/02/474341.html                                                                                                                                       © 168 Ժամ առցանց լրատվական կայք

Հ.Գ. Սեբաստացին, իհարկե, չի գցում բանանի կեղևը:) «Կոմպոստ» նախագիծը դա թույլ չի տալիս: Բայց «Կոմպոստից» այսուհետ բաժին կպահենք:) 

Խմբագրումը՝ Գայանե Առաքելյանի