10 տարի անց արհեստականորեն աճեցված միսը սովորական մթերք կդառնա

default

09.04.2015

Հոլանդական Մաաստրիխտի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Մարի Փոսթը վստահ է, որ 10 տարի անց լաբորատորիաներում արհեստականորեն աճեցված միսն արդեն սովորական մթերք կդառնա: Նրա կարծիքով, սա մոլորակի աճող բնակչությանը կերակրելու միակ միջոցն է:

Ըստ Kedem-ի, նոր մթերքն առաջինը կսպառեն երիտասարդ եվրոպացիները, այնուհետեւ արհեստական մսի գինը կնվազի եւ առօրյա մթերք կդառնա, իսկ իսկական միսն իսկական շքեղություն կհամարվի:

Ասիական երկրներում, որտեղ կրոնական նկատառումներից ելնելով կամ բարձր գնի պատճառով շատերը միս չեն ուտում, սա բնակչությանը կենդանական սպիտակուցներով ապահովելու պարզ միջոց կդառնա:

Արհեստական մսի արտադրությունը մի քանի տասնամյակ անց այնքան էժան եւ էկոլոգիապես մաքուր կլինի, որ ավանդական անասնաբուծությունը պարզապես կկորցնի արդիականությունը:

http://news.am/arm/news/260997.html

ԷկոԼուր

040949165775

Ապրիլ 09, 2015

Ներկայումս Հայաստանում ստեղծվել կամ տարերայնորեն ձեւավորվել են ավելի քան 500 աղբավայրեր եւ բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են շուրջ 1500 հա տարածք, դրանք առաջացնում են բնապահպանական եւ սանիտարական լրջագույն խնդիրներ: Այս մասին ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը: «Մեծ վտանգ է ներկայացնում աղբի այրումը, ինչը շատ վայրերում կատրվում է, եւ որի հետեւանքով արտաքին միջավայր են արտանետվում բազմաթիվ վնասակար միացություններ, որոնք բացասական ազդեցություն են ունենում մարդու օրգան համակարգերի վրա` մինչեւ անգամ առաջացնելով չարորակ ուռուցքներ, բնածին արատներ, չբերություն եւ այլ հիվանդություններ: Զարգացած երկրներում ընդունված է աղբի վերամշակող ձեռնարկությունների միջոցով ազատվել էկոլոգիական աղտոտվածությունից, իսկ ստացվող երկրորդային հումքը օգտագործել ոչ սննդային արտադրության մեջ: Հարցս հետեւյալն է` կառավարության օրակարգում դրվա՞ծ է աղբի վերամշակման ձեռնարկությունների հիմնան հարցը, կամ հնարավո՞ր չէ արտոնություններ տալ, շահագրգռել նորաստեղծ այն ձեռնարկություններին, որոնք կարող են կամ ցանկություն ունեն զբաղվել աղբի վերամշակմամբ»,- ՀՀ կառավարությանը հարցրեց պատգամավորը: Կառավարության անդամենրից ոչ ոք հարցին չպատասխանեց: Առաջարկեցին հարցը գրավոր ներկայացնել պատասխանի համար:

http://www.ecolur.org/hy/news/waste/mps-had-no-reply-for-garbage/7206/

Առողջ սնունդ. ինչ են ուտում երկարակյացները

4641341395319994

20.03.2015
Ինչո՞ւ են հիմա այդքան տարածված ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ի դեպ, այս երևույթը նկատվում է և՛ զարգացած եվրոպական երկրներում, և՛ մեզ մոտ:   Գիտնականները շատ պարզ ձևով են սա բացատրում` մոտավորապես 25 տարեկանից սկսած` նյութափոխանակության ինտենսիվությունը սկսում է նվազել, իսկ օրգանիզմի աճը դադարում է: Դրա հետ մեկտեղ, սովորության համաձայն, շարունակում ենք ուտել այնքան, որքան ուտում էինք: Համապատասխանաբար, օրգանիզմ մուտք գործած սննդանյութերը անհրաժեշտ ձևով մշակման չեն ենթարկվում, ինչն էլ գիրացման ռիսկի գործոն է:   Եթե հասուն մարդը նվազեցնի իր սննդակարգը 30%-ով՝ առանց այն փոխելու, ապա նրա կյանքի տևողությունը կերկարի մի քանի տարով: Բացի այդ` կնվազեն սրտանոթային հիվանդությունները, էնդոկրին խանգարումները և այլ՝ տարեց մարդկանց բնորոշ խանգարումները:   Ծխող և խմող ֆրանսիացիների առողջությանը ամենից շատ նախանձում են ամերիկացիները, որոնք իրենց տանջահար են անում տարբեր տեսակի դիետաներով, բայց, միևնույն է, տառապում են գիրությունից: Այս ամենի պատճառն այն է, որ Ամերիկայում սնունդն ուտում են մեծ չափաբաժիններով, իսկ ֆրանսիացիներն ուտում են ամեն ինչ, բայց` քիչ-քիչ: Ամեն օր ճաշին կարմիր գինի, մի փոքր պանիր, կրուասան…Ո՞վ չէր ցանկանա այդպես սնվել: Ի դեպ, հացը, պանիրն ու գինին եղել են երկարակեցությամբ աչքի ընկնող աբխազական հովիվների մշտական սնունդը:   Աշխարհում երկարակեցությամբ հայտնի ճապոնացիների ամենօրյա սննդակարգը էապես տարբերվում է ֆրանսիացիների սննդակարգից: Այն լիովին համապատասխանում է ցածր կալորիականությամբ դիետայի պահանջներին, քանի որ հիմնականում ներառում է բրինձ և ծովամթերք: Օրինակ` Օկինավայի բնակչի (կյանքի միջին տևողությունը` կանայք` 78 տարի, տղամարդիկ`86 տարի) ամենօրյա սնունդն իր կալորիականությամբ զիջում է անգամ ամենափոքր համբուրգերին, միևնույն ժամանակ, այն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում:   Երկար ապրելու և առողջ լինելու համար շատ կարևոր է ճիշտ սնունդը: Ապացուցված է, որ անառողջ սնունդը կարող է դեպրեսիա առաջացնել, այնպես որ` հետևեք ձեր սննդին: Առողջ սննդամթերքը, ամբողջական հացահատիկները կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, էներգիա հաղորդել ողջ օրվա համար:   Եկեք` «ճիշտ սննդակարգը մեծ դեր է խաղում օրգանիզմի առողջության պահպանման համար» խոսքերն ինքներս մեզ և մյուսներին ասելուց և անմիջապես խանութ կամ շուկա գնալուց առաջ մտածենք, թե ինչ ենք ուտում: Հիշե՛ք, այն ամենով, ինչ ուտում ենք, ձևավորվում է մեր մարմինը: Ընտրեք այն սնունդը, որն իր մեջ «կյանք է կրում»: Մտածե՛ք, մի՞թե շոկոլադե սալիկներն ու չիպսերը կենսական էներգիա են պարունակում…

Մանրամասները` yerkir.am կայքում:
https://www.yerkir.am/am/news/64134.htm

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

yerkir.am

Անվտանգ սնունդ տանը

Հետևեք 5 պարզ քայլի, որոնք կօգնեն տանը պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին սննդային թունավորումներից

Քայլ առաջին՝ մաքրել

washing-fruits

Հաճախակի լվացեք ձեռքերն ու մակերևույթները: Սննդային ծագման հիվանդությունների աղբյուր հանդիսացող մանրէները կարող են գոյատևել տարբեր տեղերում, այդ թվում՝ մարդկանց ձեռքերին, խոհանոցային տարբեր պարագաների վրա (կտրատման տախտակներին, խոհանոցային սեղանին, լվացարանում և այլն): Այդ ամենը ճիշտ չլվանալու և չմաքրելու դեպքում հնարավոր է մանրէներ տարածել պատրաստվող ուտելիքի մեջ և ընտանիքին մատուցվող սննդում:

Ահա լվացմանը և մաքրմանը վերաբերող մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լավագույնս պաշտպանվել մանրէներից:

Լվացեք ձեռքերը 20 վայրկյանի ընթացքում օճառով և հոսող ջրով: Այսպես, թրջեք ձեռքերը հոսող գոլ կամ սառը ջրով, օճառեք և լավ շփեք: Չմոռանաք նաև ձեռքերի հակառակ կողմը, դաստակները, մատների արանքը և եղունգների տակը: Եղունգների տակը մաքրելու համար կարող եք օգտագործել ատամի կամ այլ խոզանակ: Շարունակեք շփելը 20 վայրկյանի ընթացքում (20 վայրկյան ժամանակը ֆիքսելու համար մտքում հաշվեք 11-ից 35-ը): Այնուհետև լվացեք ձեռքերը հոսող ջրով և չորացրեք միանգամյա օգտագործման սրբիչով կամ օդամղիչով:

Ծորակի փականն արժե փակել միանգամյա օգտագործման սրբիչով կամ հիգիենիկ թղթով, որպեսզի փականից մանրէները չանցնեն ձեռքերին:

Ձեռքերը պետք է լվանալ՝

  • ուտելուց առաջ,
  • ուտեստ պատրաստելուց առաջ, հետո և պարբերաբար պատրաստման ընթացքում,
  • վերք մշակելուց ու վիրակապելուց առաջ և հետո,
  • հում ձվի, մսի, թռչնամսի, ձկնամթերքի և դրանց հյութերի հետ գործ ունենալուց հետո,
  • քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո,
  • կենդանիներին կամ դրանց արտազատումներին դիպչելուց հետո,
  • աղբին դիպչելուց հետո,
  • զուգարանից օգտվելուց հետո:

Լվացեք խոհանոցային պարագաները և մակերևույթներն ամեն անգամ օգտագործելուց հետո: Մանրէները կարող են տարածվել ողջ խոհանոցում, այդ թվում՝ սեղանին, կտրատման տախտակների և այլ պարագաների վրա: Դրանից խուսափելու համար՝

  • օգտագործեք միանգամյա օգտագործման թղթե կամ կտորե սրբիչներ՝ խոհանոցային կահույքի և լվացարանի մակերևույթը մաքրելու համար: Դրանից հետո տաք ջրով լվացեք հագուստը, որը կրում եք,
  • ամեն ուտեստի պատրաստումից հետո լվացեք խոհանոցային բոլոր պարագաները, այդ թվում՝ կտրատման տախտակները և սեղանը, տաք օճառաջրով և պարզաջրեք,
  • որպես լրացուցիչ նախազգուշական միջոց կարելի է օգտագործել հետևյալ խառնուրդը՝ 1 ճաշի գդալ անհոտ հեղուկ քլորը լուծել 4 լիտր ջրում և լուծույթով ախտահանել մակերևույթները: Զգուշացեք լուծույթի հետ աշխատելիս. կրեք գոգնոց և կենցաղային ռետինե ձեռնոցներ:

Լվացեք միրգն ու բանջարեղենը հոսող ջրով: Եթե անգամ պատրաստվում եք կեղվել միրգը կամ բանջարեղենը, անհրաժեշտ է նախ լվանալ դրանք: Չլվանալու դեպքում կեղևից մանրէները կարող են անցնել մրգի և բանջարեղենի ներսի շերտեր կեղվելու կամ կտրելու ժամանակ:

Ահա, թե ինչպես է պետք լվանալ միրգն ու բանջարեղենը՝

  • կտրեք-հանեք փչացած մասերը,
  • լցրեք միրգն ու բանջարեղենը խորը թասի մեջ
  • թրջեք մի քանի րոպե, այնուհետև լվացեք հոսող ջրով, ընդ որում մի օգտագործեք կենցաղային օճառ կամ այլ լվացման կամ ախտահանման միջոցներ,
  • կենցաղային միջին չորության խոզանակով տրորեք պինդ միրգն ու բանջարեղենը (օրինակ՝ կարտոֆիլը, վարունգը, գետնախնձորը, նարինջը և այլն),
  •  սրբեք միրգն ու բանջարեղենը թղթե կամ կտորե սրբիչով, և վերջ:

Կանաչեղենը նույնպես պետք է նախապես թրջել թասի մեջ՝ ամբողջությամբ ծածկող ջրով, և թողնել 20 րոպե: Այնուհետև լվանալ հոսող ջրով և դնել քամոցի վրա:

 

Քայլ երկրորդ՝ տարանջատել

separate

Կանխեք խաչաձև աղտոտումը: Անգամ եթե լավ լվացել եք ձեռքերը, սպասքը և մակերևույթները, այնուամենայնիվ հում մսամթերքից, թռչնամսից, ձկնամթերքից և հում ձվից ախտածին մանրէները կարող են տարածվել արդեն պատրաստի ուտելիքի մեջ:

Պարզենք, թե որ սննդամթերքն է պետք պահել անջատ և ինչ պայմաններում:

Հում մսամթերքը, ձուն, ձկնամթերքը և թռչնամիսը մի կտրատեք բանջարեղենի համար նախատեսված տախտակի վրա: Խաչաձև աղտոտումը կանխելը հեշտ է:

  • Օգտագործեք երկու տարբեր կտրատման տախտակներ, մեկը՝ հում մսամթերքի, ձկնամթերքի և թռչնամսի համար, իսկ մյուսը՝ բանջարեղենի, մրգի և այլ պատրաստի սննդամթերքի համար:
  • Օգտագործեք տարբեր ափսեներ հում և պատրաստի սննդամթերքի համար: Օրինակ, պատրաստի կոտլետը ոչ մի դեպքում մի դրեք հում կոտլետների ափսեի մեջ:
  • Հում սննդամթերք լվանալու, կտրատելու կամ պահելու համար օգտագործված լվացարանը, տախտակները և սպասքը լավ լվացեք տաք օճառաջրով՝ նախքան հաջորդ անգամ օգտագործելը:
  • Երբ կտրատելու տախտակի վրա դժվար լվացվող փոսեր են առաջանում, ժամանակն է փոխել այն:

Խանութում հում մսամթերքը, ձուն, ձկնամթերքը և թռչնամիսը տարանջատված պահեք պատրաստի ուտեստներից, մրգից ու բանջարեղենից:

Խաչաձև աղտոտում կարող է կատարվել նաև խանութում: Դրանից խուսափելու համար՝

  • սայլակի մեջ անջատ պահեք հում և պատրաստի սննդամթերքը,
  • հետևեք, որ փաթեթավորողը հում սննդամթերքը և պատրաստի ուտեստները, մրգերն ու բանջարեղենը տեղավորի տարբեր պոլիէթիլենային տոպրակներում:

Սառնարանում պահեք հում մսամթերքը, ձկնամթերքը, ձուն ու թռչնամիսը անջատ ամբողջ սննդամթերքից:

Հում մսամթերքից, ծովամթերքից թռչնամսից և ձվից կարող է հեղուկ հոսել և մանրէներ տարածել պատրաստի սննդամթերքի վրա: Դրանից խուսափելու համար՝

  • հում մթերքը սառնարանում պահեք լավ փակվող պլաստիկ տարաներում կամ պոլիէթիլենային զիփ-տոպրակներում,
  • եթե չեք պլանավորում օգտագործել հում մսամթերքը, ձկնամթերքը կամ թռչնամիսը մոտակա մեկ օրվա ընթացքում, լավ է՝ սառեցնեք դրանք,
  • ձուն պահպանեք հենց այն ստվարաթղթե կամ պոլիմերային տարաներում, որոնցով գնել եք խանութից:

 

Քայլ երրորդ՝ պատրաստել

cook

Պատրաստեք ուտեստը ճիշտ ջերմաս-տիճանում: Մանրէները, որոնք վնասում են մարդուն, գոյատևում են 4.5-60օC-ում: Այդ պատճառով անհնար է գնահատել ուտեստի պատրաստի լինելը՝ միայն արտաքին տեսքից, գույնից և պնդությունից դատելով:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն այս հարցում:

Պատրաստեք ուտեստն առնվազն 80oC ջերմաստի-ճանում: Մսամթերքը, թռչնամիսը և ձուկը պետք է եփել այնքան ժամանակ, մինչև դրանց կենտրոնում ջերմաստիճանը հասնի առնվազն 80oC-ի:

Եթե ունեք սննդի ջերմաչափ, ապա օգտագործեք այն և այնուհետև լվացեք տաք օճառաջրով:

Խառնելու ենթակա ուտեստը խառնեք պատրաստման ընթացքում առնվազն մեկ անգամ: Եթե սննդամթերքի պիտակի վրա նշված է, որ անհրաժեշտ է տաքության աղբյուրն անջատելուց հետո ուտեստը մատուցել ոչ շուտ, քան մի քանի րոպեից, ապա մի անտեսեք այդ խորհուրդը: Ուտեստն այդ 1-2 րոպեի ընթացքում ավելի անվտանգ է դառնում և, իհարկե, ավելի համեղ:

Պատրաստումից հետո ուտեստը պահեք տաք վիճակում: Վնասակար մանրէների զարգացումը կարող է շարունակվել այն բանից հետո, երբ ուտեստի ջերմաստիճանը պատրաստումից հետո իջնի: Այդ պատճառով աշխատեք տաք պահել սնունդը մինչև մատուցելը:

 

Քայլ չորրորդ՝ սառեցնել

freez

Սառեցրեք սննդամթերքն ինչպես հարկն է:

Շուտ փչացող սննդամթերքում մանրէներ կարող են զարգանալ անգամ պատրաստելուց ընդամենը 2 ժամ հետո, եթե չսառեցնեք սննդամթերքը: Իսկ եթե եղանակը տաք է, և օդի ջերմաստիճանը բարձր է 32օC-ից, ապա այդ ժամանակահատվածը կրճատվում է մինչև 1 ժամ: Սակայն սննդամթերքը ժամանակին և ինչպես հարկն է սառեցնելու դեպքում հնարավոր է խուսափել ախտածին մանրէների վնասումից օրգանիզմին: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն սննդամթերքի ճիշտ սառեցման հարցում:

Սառեցրեք շուտ փչացող սննդամթերքն աառվելագույնը երկու ժամվա ընթացքում:

  • Համոզվեք, որ սառնարանում 0-4օC է, իսկ սառցարանում՝ -18օC-ից ցածր:
  • Սառնարանի և սառցարանի դռները ամուր փակեք:
  • Շոգ եղանակին սառեցրեք շուտ փչացող սննդամթերքը 1 ժամվա ընթացքում:
  • Սննդամթերքի մնացորդները սառեցրեք նույն պայմաններում և ժամանակում, ինչ նոր պատրաստած ուտեստը կամ այլ սննդամթերք:

Մի հալեցրեք հում մսամթերքը, ձկնամթերքը կամ թռչնամիսը խոհանոցի սեղանին: Սենյակային տաք միջավայրը խթանում է ախտածին մանրէների զարգացմանը: Այդ պատճառով կա մսամթերքի, ձկնամթերքի կամ թռչնամսի հալեցման մի քանի անվտանգ եղանակ:

  • Հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը հենց սառնարանում՝ ավելի տաք միջավայրում: Պարզապես սառած սննդամթերքը տեղավորեք ափսեի մեջ, որպեսզի հալած հեղուկը չհոսի, չտարածվի սառնարանում և չհանգեցնի խաչաձև աղտոտման: Այս եղանակով հալեցնելը տևում է մեկ օրվա չափ:
  • Հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը սառը հոսող ջրով 30 րոպեի ընթացքում: Սակայն հալելուց հետո հում սննդամթերքը պետք է պատրաստել անմիջապես:
  • Հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը միկրոալիքային վառարանում: Սակայն այս դեպքում ևս պետք է պատրաստել անմիջապես հալելուց հետո:
  • Մի հալեցրեք հում մսամթերքը, թռչնամիսը կամ ձկնամթերքը: Եթե քիչ ժամանակ ունեք, կարող եք խաշել դրանք հենց սառած վիճակում: Սակայն հաշվի առեք, որ պատրաստման ժամանակահատվածը 50%-ով երկարում է:

 

Քայլ հինգերորդ՝ ընտրել

waterweb

Օգտագործման համար ընտրեք թարմ, մաքուր ջուր և սննդամթերք:

Չմշակված հում ջուրը, սառույցը, մսամթերքը և այլ սննդամթերքը սովորաբար պարունակում են առողջության համար վտանգավոր մանրէներ և քիմիական տարրեր: Փչացած, փառապատ, վատ մշակված, վատ պաստերացված կամ լվացված սննդամթերքը կարող է հանգեցնել թույների առաջացմանը: Թարմ և լավ մշակված սննդամթեքի օգտագործումը նվազեցնում է սննդային թունավորումների և աղիքային խանգարումների հավանականությունը:
Սննդային թունավորումներից խուսափելու համար ուշադրություն դարձրեք նաևմակնշմանը և մի օգտագործեք ժամկենտն անց սննդամթերք:

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

http://snund.am/hy/main/content/id/123

http://snund.am/hy/main/content/id/128

http://snund.am/hy/main/content/id/131

http://snund.am/hy/main/content/id/133

http://snund.am/hy/main/content/id/134

 

 

 

ՄԱԿ-Ի գլխավոր քարտուղարի ուղերձը առողջության համաշխարհային օրվա առթիվ

0b6020abbc14d6ba86989667d9b084f3-472x265

Ապրիլ 7,2015

Բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով կամ քիմիկատներով աղտոտված սնունդն ավելի քան 200 հիվանդությունների պատճառ է դառնում՝ սկսած դիարեայից մինչև քաղցկեղ: Անընդհատ ի հայտ են գալիս սննդի անվտանգությանը սպառնացող նոր վտանգներ: Պարենամթերքի արտադրման, բաշխման և սպառման եղանակի փոփոխությունները, դիմացկուն բակտերիաների ի հայտ գալը, ճամփորդությունների շատանալը և առևտրի ծավալների ընդլայնումը բարդացնում են ախտածին մանրէների և աղտոտիչ տարրերի վերահսկումը, երբ դրանք գտնվում են մեր սննդի շղթայում:

Սննդամթերքի վտանգավորությունը համաշխարհային խնդիր է՝ հիմնականում վատ լուսաբանված և հաճախ անտեսված: Այն պայմաններում, երբ սննդի մատակարարման շղթան ձգվում է ամբողջ աշխարհով, էլ ավելի վճռորոշ է դառնում սննդի անվտանգության համակարգերի ամրապնդումը: Այդ է պատճառը, որ Առողջապահության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին և բոլոր դերակատարներին  բարելավել սննդամթերքի անվտանգությունը՝ գյուղացիական տնտեսությունից մինչև ափսե և այդ ժանապարհի ցանկացած կետում:

Անվտանգ սննդի արտադրությունը կարևոր է տնտեսությունների համար. այն խթանում է առևտուրն ու զբոսաշրջությունը և նպաստում պարենային անվտանգությանն ու կայուն զարգացմանը: Սննդի անվտանգությունը կարևոր է նաև կրթության ոլորտում. հիվանդ երեխաները բացակայում են դասերից, և հենց դպրոցում է, որ սպառողների հաջորդ սերունդը կարող է իմանալ սննդամթերքի անվտանգության հիմնական միջոցառումների մասին:

ԱՀԿ-ն և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աշխատում են միասին՝ սահմանելու անվտանգ սննդամթերքի միջազգային չափանիշներ: Նրանք գնահատում են պարենամթերքի նոր տեխնոլոգիաների անվտանգությունը և երկրներին օգնում կանխել ու հայտնաբերել սննդային ծագման հիվանդությունների բռնկումները և արձագանքել դրանց: Այդ գործակալությունները նաև օգնում են երկրներին ստեղծել սեփական կարողություններ՝ կանխատեսելու և վերահսկելու սննդային ծագման հիվանդությունների ռիսկերը:

Սննդամթերքի արտադրության, բաշխման և պատրաստման մեջ ներգրավված բոլոր մարդիկ պետք է իրենց մասով նպաստեն սնունդն անվտանգ դարձնելու գործին: Կառավարությունները պետք է քաղաքացիներին տեղեկացնեն սննդամթերքի անվտանգության կարևորության մասին: Առողջության, գյուղատնտեսության, առևտրի և շրջակա միջավայրի ոլորտները պետք է միասին աշխատեն:

Առողջապահության համաշխարհային օրը եկեք բոլորս հարց տանք՝ որքանո՞վ է մեր սնունդն անվտանգ: Մենք բոլորս մեր դերն ունենք «ֆերմայից մինչև ափսե» ճանապարհին սննդամթերքի անվտանգությունը պահպանելու գործում:

 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մուն

 

 

http://www.a1plus.am/1375613.html