«Greenpeace»-ը հրապարակել է գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների ցուցակը

040718180124

Ապրիլ 07, 2015

«Greenpeace» միջազգային բնապահպանական կազմակերպությունը հրապարակել է գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների ցուցակը:

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները (ԳՄՕ) նրանք, են, որոնց գենետիկական ապարատը փոխվել է մարդու կողմից օտար գեն դրանց մեջ ներմուծելու արդյունքում: Սա մեծ տարածում է գտել գյուղատնտեսական արտադրության մեջ, որպեսզի արտադրանքը  ստանա մարդու համար ձեռնտու հատկություն` ցրտադիմացկություն, վնաստուների դեմ դիմացկունություն, երկար պահպանվելու հատկություն, նույնիսկ հարմար ձեւ եւ գույն: Նման մթերքներից ամենից շատ տարածված են սոյան, եգիպտացորենը, լոլիկը, կարտոֆիլը եւ այլն: ԳՄՕ պարունակող մթերքների կիրառամամբ արտադրված  սննդամթերքները նույնպես համարվում են ԳՄՕ պարունակող մթերքներ

Greenpeace-ի հրապարակած ցուցակում ներառված են.

1. Snickers
2. Սուպ Campbell
3. Բրինձ Uncle Bens Mars
4. Թեյ Lipton
5. Շոկոլադ Mars M&M
6. Շոկոլադ Twix
7. Շոկոլադ Milky Way
8. Շոկոլադ Cadbury
9. Կոնֆետներ Ferrero
10. Շոկոլադ Nestle «Россия»
11. Շոկոլադե ըմպելիք Nestle Nesquik
12. Ոլ ալկոհոլային ընպելիքներ Соса-Соla, «Спрайт», «Фанта», тоник «Кинли», «Фруктайм»,  Pepsi, «7-Up», «Фиеста», «Маунтин Дью»
13. Չոր նախաճաշ Kellogg’s
14. Սոուսներ Knorr
15. Թխվածքներ Parmalat
16. Համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Hellman’s
17. Համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Heinz
18. Մանկական սնունդ Nestle
19. Արտադրանք Hipp
20. Արտադրանք Abbot Labs Similac
21. Յոգուրտ, կեֆիր, պանիր, մանկական սնունդ Danon
22. Արագ սնունդի ռեստորանների ցանց McDonald’s
23. Շոկոլադ, չիպսեր, սուրճ, մանկական սնունդ  Kraft
24. Կետչուպ, սոուսներ Heinz Foods
25. Մանկական սնունդ, մթերքներ «Делми» Unilever (Юнилевер) :

ՀՀ-ում 2006թ. ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը: Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնիշումը հայերենով պետք է ներառի` «Գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնիշումը, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է:

ԷկոԼուր

http://www.ecolur.org/hy/news/biodiversity/greenpeace-published-list-of-gmo-food/7197/

 

Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման ազդեցությունը թռչնաշխարհի վրա

IMG_0613 IMG_0614 IMG_0616

Ապրիլ 07, 2015

Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման գործընթացը կտրուկ ազդում է թռչունների միգրացիայի գրաֆիկայի վրա: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանը:

«Երբ կլիման տաքանում է, թռչունը բնազդորեն դա ընկալում է որպես միգրացիան սկսելու ազդանշան: Փոխվում են միգրացիայի վայրերը, հաճախ թռչունները շեղվում են իրենց հիմնական ուղուց: Դա բերում է նրան, որ թռչունների տարբեր տեսակներ հայտնվում են իրենց արեալից դուրս: Առանց այդ էլ միգրացիան դժվար երևույթ է թռչունների համար, ընդամենը 50 տոկոսն է հասնում, իսկ կլիմայի փոփոխությունը ևս մեկ բացասական ազդակ է, որը թռչունները պետք է հաղթահարեն»:

Մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 2 աստիճան Ցելսիուս: Հայաստանը գլոբալ տաքացման առումով խոցելի տարածք է: Մեր երկրում ջերմաստիճանի բարձրացումն արդեն գերազանցում է երկրագնդի միջին ցուցանիշները և կազմում է 1.03 աստիճան Ցելսիուս:

Հայաստանում 359-ը թռչնատեսակից 2010-ին հրատարակված ՀՀ նոր Կարմիր գրքում գրանցվել է 96 թռչնատեսակ: 1987թ-ի ՀՀ Կարմիր գրքում գրանցված էր 67 թռչնատեսակ:

ԷկոԼուր

http://www.ecolur.org/hy/news/biodiversity/climate-change-and-global-warming-impact-on-birds/7195/

 

Լուսանկարները՝ Գայանե Առաքելյանի

Հայաստանում նվազում են թռչնատեսակները

040312135033

Ապրիլ 03, 2015

Հայաստանում նվազում են թռչնատեսակները: 359-ը թռչնատեսակից 2010-ին հրատարակված ՀՀ նոր Կարմիր գրքում գրանցվել է 96 թռչնատեսակ: 1987թ-ի ՀՀ Կարմիր գրքում գրանցված էր 67 թռչնատեսակ:

«Հայաստանում թռչունների թվաքանակի նվազմանը նպաստող ոլորտներից են հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը». :

«Մեծ ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը, որը հիմնականում բնաջնջում է իր շառավղի մեջ մտնող տարածքը, բայց նա կարող է ունենալ տասնյակ կիլոմետր շառավղով ազդեցություն: Խոսքը վերաբերում է ոչ միայն Կարմիր գրքում գրանցված տեսակներին, այլ նաև սովորական տեսակներին, — ԷկոԼուրին կարծիք հայտնեց «Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանը,- Մենք տեսնում ենք լանդշաֆտների փոփոխություն, էկոհամակարգի դեգրադացում, իսկ դա անհրաժեշտ կենսամիջավայր է ոչ միայն թռչունների, այլ նաև մյուս կենդանատեսակների համար»:

Արարատի մարզի Արմաշի լճերը ցամաքեցվել են եւ օգտագործվում են որպես գյուղատնտեսական հանդակներ: Մինչդեռ Արմաշի լճերը հայտնի են որպես ջրաճահճային թռչունների բնադրավայր: Լճերի մի մասը ցամաքեցնելուց հետո թռչունների հազվագյուտ շատ տեսակներ կամ վերացել են, կամ հեռացել են Արմաշից: «Հայաստանի թռչունների պահպանման միության» բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը նշեց, որ այս խնդիրը կարգավորելու նպատակով «Հայաստանի թռչունների պահպանման միությունը» համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության, ԱՄՆ-ի դեսպանատան և USAID-ի հետ: «Բնապահպանության նախարարությունն այսօր արդեն քննարկում և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարողանա հավելյալ ջուր մատակարարել Արմաշ՝ փրկելու այս կենսամիջավայրը», — ասաց Ծովինար Հովհաննիսյանը:

ԷկոԼուր

http://www.ecolur.org/hy/news/biodiversity/bird-species-in-armenia-decreasing/7185/