Ծառի օր. Գեղարվեստի ավագ դպրոց. նախագիծ

IMG_4004 

                                                      Ապրիլի 22-Ծառի օր

                                                                Ծրագիր

  • Առավոտյան պարապմունքին «Ծառի օր. համատեղ նախագծի» ներկայացում, նախօրոք բլոգներում, կայքում հրապարակված նյութերի ցուցադրում
  • Դպրոցի պարտեզի ծառերի հաշվարկ.
  • դասակարգում ըստ տարիքի
  • դասակարգում ըստ տեսակի՝ պտղատու և դեկորատիվ
  • թփերի հաշվարկ, տեսակներ

պատասխանատու՝ Աշոտ Խաչատրյան

  • Մասնակցություն Վարժարանի ընթերցասրահում կայանալիք սեմինարին. ժամը 10:00-ին. պատասխանատու՝ Իրինա Ապոյան
  • Գեղարվեստի կրտսեր դպրոցում վարպետության դաս-քննարկման անցկացում. «Ծառ. դերը, կարևորությունը, իմ անելիքը» թեմայով-դասը կանցկացնեն 11-րդցիներ Դավիթ Խալաթյանը, Սուրեն Պողոսյանը, Հայկ Դարբինյանը
  • Դպրոցի կից տարածքում 22 ծառի տնկում. պատասխանատուներ՝ Հայկազ Մարգարյան, Արա Թարզյան

Ավարտվել են Երեւանով հոսող ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները

???????????????????????????????

18.04.2015

Ապրիլի 15-ին ավարտվել են  մայրաքաղաքի վարչական շրջաններով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը գարնանային տեղումների, ինչպես նաեւ բարձրադիր գոտիների ձյան հալոցքի դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաեւ ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն էր:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե մաքրման աշխատանքները կատարվել են նաեւ սանիտարահիգիենիկ նկատառումներով, քանի որ Ողջաբերդ եւ Գետառ գետերում չեզոքացվել է հատկապես ամռան ամիսներին հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի ու վարակների հնարավոր տարածման  հավանականությունը: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել  է աղբավայրեր: Մաքրման աշխատանքների ավարտին գետերն ու ջրանցքները մաքրաջրվել են ուժեղ ճնշման ջրաշիթերով:

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է մաքուր պահել գետերի ու ջրանցքների հարակից տարածքները:  Այդ հատվածներում աղբ թափողների լուսանկարները կտեղակայվեն ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: Բացի այդ, օրինախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ, մեղավորներն անխտիր կտուգանվեն:

2015թ. մարտը 135 տարվա մեջ ամենատաքն էր

default

18.04.2015

2015թ. մարտը օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաքն է եղել։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունը։ Մասնագետները նշել են, որ անցյալ ամիս երկրագնդի վրա միջին ջերմաստիճանը 1880թ.-ից ի վեր ամենաբարձրն է եղել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մարտին մեր մոլորակի միջին ջերմաստիճանը Ցելսիսուսի սանդղակով 0.85 աստիճանով ավելի բարձր է եղել, քան 20-րդ դարի ընթացքում գրանցված միջին ջերմաստիճանը։

Բացի այդ, սովորականից տաք է եղել ոչ միայն մարտը, այլ նաեւ հունվարն ու փետրվարը։