Ճապոնիայում ավելի քան 130 դելֆին է ափ նետվել

default

10.04.2015

Ճապոնիայի առափնյա հսկողություն իրականացնող աշխատակիցները Հոկոտա քաղաքի բնակիչների աջակցությամբ հորդառատ անձրեւի պայմաններում օգնում են ափ նետված դելֆիններին։

Ափի երկայնքով 10 կմ-ի վրա ջրից դուրս է նետվել 150 կաթնասուն, որոնցից շատերը ափերին բախվելով՝ ծանր վիրավորվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անվնաս մնացած դելֆիններին նավերով տեղափոխում են ափից հեռու եւ նորից ջուրը բաց թողնում։ Վիրավորված կենդանիներին տեղափոխում են հատուկ հիվանդանոցներ։

Ճապոնիայում վերջին անգամ դելֆինները  զանգվածային կերպով ափ էին նետվել 2011թ. մարտի 5-ին (52 լայնաբերան դելֆին)։