Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների շարքում 127-րդն է

default

ՄԱԿ-ի հրապարակած «երջանիկ երկրների»  վարկանշում (World Happiness Report) Հայաստանն 158 երկրների շարքում զբաղեցրել է 127-րդ տեղը: Անցած տարի ամենաերջանիկ երկրների ցանկում հայտնվել են Եվրոպական երկրներն, ինչպես նաեւ Կանադան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, առաջին տեղը զբաղեցնում է Շվեյցարիան, որին հետեւում է Իսլանդիան, իսկ վերջինիս՝ Դանիան ու Նորվեգիան: Երջանիկ երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Ֆինլանդիան եւ Շվեդիան: ԱՄՆ-ն 51-րդ հորիզոնականում է, Գերմանիան՝ 26, Ռուսաստանը՝ 64: «Երջանկությամբ» Հայաստանի հարեւաններն են Բոսթվանան եւ Ջիբութին, իսկ մեր աշխարհագրական հարեւանները հայտնվել են հետեւյալ տեղերում. Վրաստան՝ 130, Ադրբեջան՝ 80, Թուրքիա՝ 76, Իրան՝ 110:

Ամենադժբախտ երկիր է ճանաչվել աֆրիկյան Տոգո պետությունը՝ 158-րդ տեղ: Հետնապահ են նաեւ Աֆղանստանը, Սիրիան, Բուրունդին, Բենինը, Ռուանդան, Բուրկինա-Ֆասոն, Գվինեան եւ Չադը:

Երկրների երջանկության վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում հաշվի են առնվում բնակչության մեկ շնչի հաշվով երկրների ՀՆԱ-ն, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունները, կոռուպցիայի մակարդակը, քաղաքացիների բարեսրտությունը եւ առատաձեռնությունը:

«Ապրիլի 24. Ծաղկատունկ». նախագիծ

Բնապահպանական հանրակրթական նախագծերի ամենամյա Էկոտուր ստուգատեսի ծրագրով յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին կրթահամալիրում իրականացվում է հիշատակի ծաղկատունկ, ծառատունկ:

Այսօր Էկոտուր 2015-ի ապրիլի 24-ն էր. առավոտյան փոքրիկ խմբով հավաքվեցինք ծաղկատունկի: 10-րդցի Լիլիթն իրենց այգուց կակաչի սոխուկներ էր բերել: Նախորդ տարի հիրիկի փոքրիկ սոխուկներ էինք տնկել, փնջեր էին դարձել:

IMG_4516 IMG_4517 IMG_4521 IMG_4522

Այսօր այդ փնջերից մեկը զգուշությամբ խորքից հանեցինք, սոխուկներն առանձնացրինք ու վերատնկեցինք:

IMG_4523 IMG_4524 IMG_4526 IMG_4529 IMG_4531 IMG_4533 IMG_4545 IMG_4546 IMG_4550 IMG_4552 IMG_4553 IMG_4554 IMG_4556 IMG_4557

Տնկեցինք պարտեզի այն հատվածում, ուր խորքում չոր տերևներն ենք հավաքել: Մենք կջրենք, հոգատար կլինի նաև խորքում «բնակություն հաստատած» տերևը:

IMG_4568 IMG_4569 IMG_4570

 

Չմոռացանք հարցնել նաև նարդոս ծաղկի արդեն երևացող ծիլերի, նորատունկ ելակի և, իհարկե, 2 օրական ծառերի որպիսությունը:)

IMG_4587 IMG_4595

IMG_4588 IMG_4591

IMG_4571 IMG_4574

IMG_4580 IMG_4581 IMG_4584