Հայաստանում նվազում են թռչնատեսակները

040312135033

Ապրիլ 03, 2015

Հայաստանում նվազում են թռչնատեսակները: 359-ը թռչնատեսակից 2010-ին հրատարակված ՀՀ նոր Կարմիր գրքում գրանցվել է 96 թռչնատեսակ: 1987թ-ի ՀՀ Կարմիր գրքում գրանցված էր 67 թռչնատեսակ:

«Հայաստանում թռչունների թվաքանակի նվազմանը նպաստող ոլորտներից են հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը». :

«Մեծ ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը, որը հիմնականում բնաջնջում է իր շառավղի մեջ մտնող տարածքը, բայց նա կարող է ունենալ տասնյակ կիլոմետր շառավղով ազդեցություն: Խոսքը վերաբերում է ոչ միայն Կարմիր գրքում գրանցված տեսակներին, այլ նաև սովորական տեսակներին, — ԷկոԼուրին կարծիք հայտնեց «Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանը,- Մենք տեսնում ենք լանդշաֆտների փոփոխություն, էկոհամակարգի դեգրադացում, իսկ դա անհրաժեշտ կենսամիջավայր է ոչ միայն թռչունների, այլ նաև մյուս կենդանատեսակների համար»:

Արարատի մարզի Արմաշի լճերը ցամաքեցվել են եւ օգտագործվում են որպես գյուղատնտեսական հանդակներ: Մինչդեռ Արմաշի լճերը հայտնի են որպես ջրաճահճային թռչունների բնադրավայր: Լճերի մի մասը ցամաքեցնելուց հետո թռչունների հազվագյուտ շատ տեսակներ կամ վերացել են, կամ հեռացել են Արմաշից: «Հայաստանի թռչունների պահպանման միության» բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը նշեց, որ այս խնդիրը կարգավորելու նպատակով «Հայաստանի թռչունների պահպանման միությունը» համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության, ԱՄՆ-ի դեսպանատան և USAID-ի հետ: «Բնապահպանության նախարարությունն այսօր արդեն քննարկում և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարողանա հավելյալ ջուր մատակարարել Արմաշ՝ փրկելու այս կենսամիջավայրը», — ասաց Ծովինար Հովհաննիսյանը:

ԷկոԼուր

http://www.ecolur.org/hy/news/biodiversity/bird-species-in-armenia-decreasing/7185/

 

 

 

Оставьте комментарий