Գարնանային դպրոց. օր 3-րդ …

Գարնանային դպրոցի 3-րդ օրը դպրոցում նախատեսվածից  շուտ սկսեցինք «Մեր միջավայրը՝ մե՛ր ձեռքերով» նախագիծն ու երկար աշխատեցինք:

Շարունակեցինք նախորդ օրը սկսած հողի փխրեցման աշխատանքը: Սարգիսն այնպես ամուր ու սրտանց էր մեկնում բահը, խոնավ հողն էլ չէր ըմբոստանում, որ ես ու Իրինան էլ միացանք ու ավարտեցինք օրվա համար նախատեսվածը:

IMG_3144  IMG_3149 IMG_3155 IMG_3187 IMG_3174 IMG_3176

Կատարվեց ընդարձակ տարածքով ձգված վայրի խաղողի էտում: Մուլտիպլիկացիայի ակումբի ղեկավարներ Լևոնը և Արամը իրենց հետ բերել էին անհրաժեշտ գործիքներ, պարոն Մարգարյանն իր ձեռքին ուներ դպրոցինը, աշխատանքն իրականացրին՝ հստակ իմանալով ինչպե՞ս, ինչքա՞ն հարցերի պատասխանները:

IMG_3152  IMG_3157 IMG_3159 IMG_3161

IMG_3162 IMG_3166

IMG_3169    IMG_3183  IMG_3190 IMG_3191 IMG_3194 IMG_3198 IMG_3199

Արամն այս ի՞նչ է անում. հետևողականորեն գնում է դեպի հարևան շենքի բաց պատուհա՜նը:)

IMG_3203 IMG_3205 IMG_3207

Ապրեն տղաները…

IMG_3210 IMG_3212 IMG_3213 IMG_3214

Տիկին Մանիկը կտրված ճյուղերից ընտրեց առողջները, 12-րդցի Նարեկը դրանք տնկեց դպրոցի մուտքին կից տարածքում:

IMG_3202 IMG_3197   IMG_3216 IMG_3218 IMG_3230 IMG_3232

Դպրոցի ներքին միջավայրն առայժմ այս տեսքով թողեցին Իրինան ու Հասմիկը:

IMG_3235 IMG_3236 IMG_3237 IMG_3238

Իսկ գունանկարի լաբորատորիայում շարունակվում են շինարարական աշխատանքները:

IMG_3239 IMG_3242

Տիկին Սոֆյան, Հայկը, Սարգիսը՝ թատրոնի խմբի տղաների հետ, «Խ. Աբովյան» քառափուլ նախագծի ամփոփման  աշխատանքներն ամբողջացրին:

IMG_3171 IMG_3244 IMG_3246 IMG_3251 IMG_3252

Այս մեծ եռուզեռից հետո կրկին դուրս գանք բակ:

17:00-ի տվյալներով իրավիճակն այսպիսին է.

IMG_3259 IMG_3255 IMG_3264 IMG_3265  IMG_3268 IMG_3271 IMG_3272 IMG_3273 IMG_3276 IMG_3278 IMG_3279

Առավոտյան կշարունակենք…

 

 

 

Оставьте комментарий